MIM

Բարի Գալուստ

Բարի Գալուստ

Հայ-գերմանական «Մոդեռն Իմպլանտ Մեդիսին» դիմածնոտային վիրաբուժության բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականին և մինչև 2012 թ-ը իր գործունեությունն իրականացրել է Երևանի 3-րդ Կլինիկական հիվանդանոցում: Կենտրոնի հիմնադիրներն են` ԵՊԲՀ-ի դոցենտ` Գրիգոր Էմիլի Խաչատրյանը (գիտական ղեկավար) և Ջորջ Խուրին (գիտական խորհրդատու` Համբուրգ, Գերմանիա): Կլինիկան հագեցված է տարածաշրջանում ամենաարդի բժշկական սարքավորումներով։ 2012թ-ի հունիսից կենտրոնը գործում է հետևյալ հասցեով. Հայաստան, Երևան, Ձորափի փողոց 40:

Մեր Թիմը

Մեր Թիմը

Բոլորը
MIM

Մեր Առավելությունները

Մեր Առավելությունները

Առաջատար մասնագետներ

Առաջնակարգ բժիշկներից կազմված անձնակազմը MIM բժշկական կենտրոնի հպարտությունն է: Նրանցից յուրաքանչյուրը լավագույններից մեկն է իր ոլորտում և տարածաշրջանում: Մեր իմպլանտոլոգները, դիմածնոտային վիրաբույժները, օրթոդոնտները և թերապևտներն ունեն բարձր մասնագիտական որակավորումներ և առաջատար կլինիկաներում երկար տարիների աշխատանքային փորձ: Մեր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են և մասնակցում են դասընթացների Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Իսպանիայում և եվրոպական այլ երկրներում:

Բարձրորակ սարքավորում

Բժշկական կենտրոնի աշխատանքը հիմնվում է լավագույն մեթոդների և վերջին սերնդի դիագնոստիկ, վիրաբուժական և ատամնաբուժական սարքավորումների վրա: Նյութատեխնիկական բազայի մշտապես արդիականացման շնորհիվ կլինիկան հանդիսանում է Երևանի դիմածնոտային, ՔԿԱ և իմպլանտոլոգիայի լավագույն կենտրոններից մեկը: Կլինիկայի հագեցվածությունը և հարմարավետությունը համապատասխանում են Եվրոպայի առաջատար կլինիկաների ստանդարտներին:

Անհատական մոտեցում

MIM բժշկական կենտրոնի անձնակազմը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում` չխնայելով ջանք և ժամանակ բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար: Դրանից զատ հարկավոր է չափազանց ուշադիր մոտեցում յուրքանչյուր հիվանդի բուժման ընթացքում օգտագործվող դեղորայքի ընտրության հարցում: Բուժման օպտիմալ մեթոդի ընտրության համար մեր բժիշկների կողմից հաշվի է առնվում հիվանդի մասին յուրաքանչյուր տեղեկություն:

Նորություններ

Բլոգ

Կարծիքներ Մեր Մասին


Գործընկերներ

Գործընկերներ